«Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ ոչ մի կոնկրետ և գործնական առաջարկ չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան ՕԵԽ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցի:
Անդրադառնալով հարցին, թե ինչու «Նաիրիտ» գործարանի վերագործարկումն ընդգրկված չէ կառավարության ծրագրում, Կարեն Կարապետյանը պարզաբանեց. «Ոչ մի կոնկրետ և գործնական առաջարկ չկա: Միայն ցանկություններ կան, ձևակերպված առաջարկ գոյություն չունի: Այդ դեպքում ինչի՞ մասին գրենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: