Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

«Ռուսաստանը պետք է գիտակցի, որ չի կարող ունենալ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»

Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ քննարկում «Թուրքիան և ԼՂ հարցի կարգավորման գործընթացը. նոր մարտահրավերներ» թեմայով: Բանախոսներն էին՝ ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից արված հայտարարությանը հայկական կողմը չէր կարող համարժեք պատասխան տալ, քանի որ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը ներկայիս իշխանությունն է։ Այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փակուղուց դուրս բերելու առումով։

Ա. Պապյանը նշեց. «Բնականաբար, պատասխանը չէր կարող համարժեք լինել, որովհետև այն մարդիկ, որոնք խնդրի պատճառն են, չեն կարող լինել այդ խնդիրը լուծողներ։ Գաղտնիք չէ, որ այս իշխանություններն են և՛ Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել, և՛ ԵՏՄ մտնելու համաձայնագիրը»:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ուժեղացրել է իր ազդեցությունը Հայաստանի վրա, և 90-ականների սկզբին Ռուսաստանի ազդեցությունն ավելի քիչ էր, քան հիմա։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանը իր խոսքի կշիռը կորցնում է Ռուսաստանի մոտ։

«Երբ մտանք ԵՏՄ, մենք արեցինք քաղաքական խարակիրի, մենք այլևս որպես քաղաքական գործոն, դադարեցինք Ռուսաստանի համար գոյություն ունենալ։ Հիմա մենք ամեն ինչ արել ենք ռուսների համար, որ իրենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավեն»,- նշեց Արա Պապյանը և ընդգծեց, որ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ ինքը չի կարող ունենալ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով՝ էական ոչինչ չկա Լավրովի հայտարարության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում