Անդրադառնալով կառավարության ծրագրին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախատեսված է ապահովել շփումներից զերծ և հնարավորինս մատչելի ծառայություններ, առաջիկայում կլինի առցանց դիմումների միջոցով սոցիալական իրավունքների իրացում, կենսաթոշակների համար դիմումները հնարավոր կլինի ներկայացնել ցանկացած տարածքային բաժանմունք` անկախ բնակության վայրից, նաև կլինեն նոր ծրագրեր, օրինակ, զբաղվածության ոլորտում:
Անդրադառնալով գազի սակագնի վերանայման վերաբերյալ հանձնարարականին՝ նախարարը նշեց. «Որոշակի մոտեցումներ են ձևավորվել, որ սոցիալապես անապահով խավի գազի սակագնի տարբերակված մոտեցում լինի», – նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: