ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դիմելով վարչապետ Կարեն Կարետյանին՝ կարծիք հայտնեց, որ ծրագիրը պետք է տարբերվի: Նրա խոսքով՝ ծրագրում հստակ պետք է դետալներով հստակ և գործուն մեխանիզմներ նշվեն, թե ինչպես է պայքար տարվելու ստվերի ու մենաշնորհների դեմ և ընդգծեց:
«Իմ կարծիքով՝ մեր ծրագրի հիմնական մասը հենց դրա մասին է, երբ ասում ենք պարզ, արդար, մրցունակ պայմաններ, այդ պայմաններում մոնոպոլիաները, գերիշխող դիրքերը կայանում են օբյեկտիվորեն կամ չեն կայանում»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը: – Երբ ասում ենք՝ օրինապահ բիզնեսմենը պետք է իրեն ապահովված զգա, ոչ օրինապահը՝ ոչ, հենց դրան է ուղղված: Ավելի մանրամասն ներկայացնելը կլիներ անտրամաբանական»:
Խ. Քոքոբելյանը արձագանքեց՝ անընդհատ խոսվում է, որ Հայաստանում ռեսուրս չկա, բայց իրականում Հայաստանում մեծ ռեսուրս կա: Ստվերը հարկային դաշտ բերելը 30 տոկոսից ավելի է,կարծում եմ, որ արժեր, որ այս կարևորագույն փաստաթղթում դա նաև թվերով արտացոլված լիներ և գնահատականներ լինեին, թե ինչ ազդեցություն է ունենալու քաղքացու կյանքի բարելավման վրա:
«Մենք գրել ենք, որ վերաիմաստավորելու, տնտեսության ներուժը գնահատելու վիճակագրական տվյալների ախտորոշման անհրաժեշտություն ունենք: Մենք մեր հիվանդություններին, մեր վիճակին դիագնոս տալու անհրաժեշտություն ունենք: Բոլորը մնացած ենթադրությունները, որ այդ դիագնոսի վրա վստահ չեն, կլինեն օդից: Եվ վաղը մյուս օր, կսկսենք արդարանալ, թե ինչու այսպես կամ այնպես չէ»,- նշեց կարեն կարապետյանը՝ հավելելով, որ եթե ստվերի դեմ պայքարելու նոր առաջարկ կա, պատրաստ են լսելու:
Մանրամաասները՝ տեսանյություն: