Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում եւ հարակից այլ նախագծերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Ընտրական օրենսգրքի և հարակից այլ նախագծերի հարցի հինական զեկուցող Դավիթ Հարությունյանը անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի հարցին, թե արդյոք ԸՕ-ի նոր փաթեթի միջոցով ընտրախախտումները բացառելու վերաբերյալ ընդդիմության բոլոր կասկածները փարատվեցին, նշեց, որ այս հարցին պետք է պատասխանի ընդդիմությունը, փարատվել են, թե՝ ոչ: Կարող եմ ասել մեկ բան՝ մեր քաղաքական համաձայնությունը, որի տակ ստորագրել է հինգ խմբակցություն, կյանքի կոչվեց»:
Դիտարկմանը, որ վերջին պահին իշխանությունը համաձայնեց ընտրախախտումների մասին կեղծ ահազանգերի քրեականացման հետ կապված զիջումների գնալ, և հարցին, թե ինչով է այն պայմանավորված, Հարությունյանն արձագանքեց. «Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն ենթադրում է փոխադարձ զիջումներ, իհարկե, մենք ձևակերպումներով շեղվեցինք համաձայնագրից: Համաձայնագրում այլ դրույթներ էին ամրագրված: Այնուամենայնիվ, խնդիրն այնքան կարևոր համարեցինք, որմեկ լրացուցիչ զիջման գնալը համարեցինք դրական քայլ»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իդեալական ԸՕ-ի դեպքում էլ ՀՀԿ-ն ընտրախախտումներ է անելու, Դավիթ Հարությունյանը պատասխանշեց. «Ակնարկներին չեմ ուզում անդրադառնալ, ընդամենը մեկ բան եմ ուզում ասել՝ բավականին տեխնոկրատիկ ընտրական օրենսգիրք է, և հաշվի առնելով թե եղած խախտումները, թե խախտումների կասկածները, փորձել ենք ներմուծել այնպիսի մեխանիզմներ, որոնք առավել արդյունավետ են այդ խախտումները կանխարգելելու հարցում»:
Մանրամասները՝ տեսանյութում: