Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ կապված չարաշահումներ են հայտնաբերվել և քրեական գործ է հարուցված, նշեց, որ հարցն իրեն չի վերաբերում:
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ժամանակ խովում էր, որ «ատկատներ» կան և թերի շինարարություն է ընթանում, նախարարը նշեց, որ տեղյակ է չարաշահումների մասին. «Հիմա գնահատվում է արդյունավետությունը, ստուգում ենք եւ ցանկացած նոր զարգացման դեպքում ձեզ տեղյակ կպահենք»։ Վ. Մարտիրոսյանը խոստացավ, որ իր կառավարման ընթացքում անելու է ամեն ինչ, որպեսզի չարաշահում չլինի:
Հարցին, թե հնարավո՞ր է շինարարություն իրականացնող ընկերությունը փոխվի, նախարարը պատասխանեց՝ հնարավոր է, այս պահին չեմ կարող ասել: Հնարավո՞ր է կասեցվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը, նախարարը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է․ «Ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, որովհետև դեռ վերջնական չէ: Գնահատելու ենք արդյունավետությունը, դրանից հետո հասկանանք՝ ի՞նչն ենք շարունակելու, ո՞րն ենք շարունակելու և շարունակելու ենք արդյոք, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: