Այսօր` կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանին սպասվում է նոր տնտեսական աղետ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում տնտեսական աղետ տեղի չի ունենա:
«Մեր մտահոգությունն այն է, որ մենք գլոբալ տնտեսությունում ունենք արտաքին հատվածից ներթափանցող բացասական շեղումներ, որը տեղի է ունեցել 2014 թվականին… Ապագային նայելով, մենք պետք է հարկաբյուջետային կայունություն մտցնենք և պարտքի աճի տեմպերը մեղմվեն: Չեմ կարծում, որ դեֆոլտն իրավաչափ է այս պահին, որ մենք խոսենք, թե տնտեսությունը վտանգված է»,- նշեց Արամյանը:
Մենաշնորհների վերացման մասին, նախարարը նշեց. «Ոչ թե պետք է ֆիքսվել օլիգարխների վրա, այլ համընդհանուր հարկային արդարության և սկզբունքների վրա: Պետք է կարգավորենք և ստեղծենք համակարգեր արդար մրցակության համար, որպեսզի գերիշխող դիրք զբաղեցնողները չկարողանան չարաշահել»:
Մանրամասները՝ տեսանյութում: