Նիդերլանդներում բորտուղեկցորդուհին սեքսով է զբաղվել գործընկերների հետ հենց թռիչքի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։ Կինն իր սիրային արկածների մասին պատմել է ինտիմ օրագրում, որը նրա ամուսինը հայտնաբերել է համակարգչի սեղանի վրա։
Transavia հոլանդական ավիաընկերությունների բորտուղեկցորդուհին, ով 4 երեխա ունի, աշխատանքային ժամին սիրով է զբաղվել անգամ օդաչուների հետ։
Կնոջ ամուսինը սպառնացել է հրապարակել նրա անձնական օրագիրը։ Բորտուղեկցորդուհին մտադիր է արգելել ամուսնուն դիմել նման քայլի և այդ կապակցությամբ դիմել է դատարան, որի առաջին նիստը կայանալու է հոկտեմբերի 24-ին Հաագայում։