Thursday, 18 04 2024
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով

Արևմտամետ ուժերը 2017-ին ընդառաջ պետք է միավորվեն ոչ թե մեկ դաշինքով, այլ մեկ կուսակցության մեջ. Արմեն Բադալյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական դաշտը պատրաստվում է 2017 թվականի ընտրություններին։ Ձեր դիտարկմամբ՝ ընդդիմադիր դաշտի միավորում հնարավո՞ր է, և արդյո՞ք դաշինքներով հանդես գալը հաջողության հասնելու միակ տարբերակն է մնում։

– Ձեր հարցադրման մեջ կոպիտ մեթոդաբանական սխալ կա, որովհետև Հայաստանում ընդդիմադիր դաշտ հասկացություն գոյություն չունի։ Երբ քաղաքական ուժերը մասնակցում են ընտրություններին և մուտք են գործում Ազգային ժողով կամ ավագանի, ըստ այդմ էլ որոշում են՝ իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն։ Ընդհանուր քաղաքական դաշտում կուսակցությունները չեն որոշում՝ ընդդիմադիր են, թե իշխանամետ, կան բոլորովին այլ ցուցանիշներ՝ արևմտամե՞տ են,  թե՞ ռուսամետ, մարզայի՞ն կարգավիճակ ունեն, թե՞ հանրապետական։ Եվ ամենակարևորը՝ ընտրությունների ժամանակ մրցակցում են ոչ թե կարգավիճակները՝ իշխանություն կամ ընդդիմություն, այլ մրցակցում են կուսակցությունների բովանդակությունները։ Ըստ այդմ՝ պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել, թե ոչ, այլ պետք է խոսել՝ նույն բովանդակություն ունեցող քաղաքական ուժերը կարո՞ղ են միասին հանդես գալ, թե՞ ոչ։ Սա է ողջ խնդիրը։ Իսկ հարցին, թե ըստ բովանդակության՝ կարո՞ղ են միավորվել, նշեմ՝ այո՛, կարող են։

– Այդ բովանդակությունն, ըստ Ձեզ, ո՞րը կլինի՝ քաղաքական ուժերի արևմտյան և ռուսական կողմնորոշումնե՞րը։ Օրինակ՝ արևմտյան արժեհամակարգին հարող ուժերը մեկ միասնական դաշինքով մասնակցելու հնարավորություն կունենան, որպեսզի ապագա խորհրդարանն այդ առումով այլ պատկեր ունենա։

– Դա հավանական է, որովհետև ինչպես ցույց տվեցին  Գյումրիի և Վանաձորի ընտրական միջոցառումները՝ կա մի ընտրազանգված, որը Հայաստանի ապագան կապում է Արևմուտքի հետ։ Վանաձորում այս մասին վկայեցին «Լուսավոր Հայաստանի» ստացած տոկոսները, Գյումրիում՝ ԳԱԼԱ-ի։ Այո՛, արևմտամետ ուժերը կարող են միավորվել, տրամաբանական է, որ ոչ թե դաշինքով, այլ մեկ կուսակցության մեջ։ Կա անձնական ամբիցիաների հարց, բայց շատ ավելի նպատակահարմար է մեկ կուսակցության ձևավորումը որպես արևմտամետ ուժ։ Ինչ վերաբերում է ռուսամետությանը, ապա Հայաստանում, որպես այդպիսին, նման կուսակցություն գոյություն չունի, բայց այդ բացը երկար չի մնա, ռուսները հիմա փորձում են լրացնել այդ բացը. պատահական չէ, որ իշխանության  ձևավորման գործընթացը վարչապետ ու արտգործնախարար նշանակելով չավարտվեց և շարունակություն է ունենալու: Ամենայն հավանականությամբ, քաղաքական ուժերի արտաքին կողմնորոշումը կարող է ձևավորվել արդեն գոյություն ունեցող քաղաքական ուժերի վրա։ Հավանական թեկնածուները ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն են, որը թեպետ հիմա Հանրապետականի մասնաճյուղ է, կարող է դադարել լինել այդպիսին և դառնալ երկրորդ խոշոր ռուսամետ ուժը։ Այսինքն՝ վերապրոֆիլավորումը կլինի կուսակցությունների ինտեգրումը Արևմուտքի  և Ռուսաստանի հետ։ Ընտրություններից առաջ այդ միտումը հատկապես կաշխատի։

Մամուլը վերջին շրջանում շրջանառում է Գագիկ Ծառուկյանի  վերադարձի հավանականությունը, Վիկտոր Դալլաքյանն ու Սեյրան Օհանյանն են կուսակցություն հիմնում։ Ըստ Ձեզ՝ սա իշխանություններին ընտրություններից ընդառաջ ինչո՞ւ է հարկավոր։

Մենք առայժմ չենք կարող ասել, թե այդ «Շրջադարձ» կուսակցությունն իրենից ինչ կներկայացնի, այն դեռևս պետք է ձևավորվի, ժամանակի ընթացքում  իր գործունեությամբ ցույց կտա, թե Հայաստանի ապագան որտեղ է տեսնում։ Ինչ վերաբերում է նոր կուսակցությունների ձևավորմանը, դեռևս կարող ենք միայն «Լուսավոր Հայաստանին» նշել, որ ինչ-որ ցուցանիշի է հասել Վանաձորում, մնացածը դեռ իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Շատ դեպքերում ձևավորվում են, որ որոշ քաղաքական գործիչներ իրենց անձնական խնդիրները կարողանան լուծել կամ ամբիցիաները բավարարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում