Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Համանախագահները Ադրբեջանի սադրանքից հետո չեն նահանջի Մադրիդյան սկզբունքներից. Վլադիմիր Ժարիխին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրը հայկական և ադրբեջանական կողմերի սկզբունքային հակասություններն են Մադրիդյան սկզբունքների հարցում. հայկական կողմը դեմ է առաջին փուլում տարածքները հանձնելու կետին, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակին: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Ժարիխինը այսպես է մեկնաբանում Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի ներկայիս զարգացումները:

Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ Մինսկի խմբի համանախագահներն այսօր՝ Ադրբեջանի ապրիլյան սադրանքից հետո, կնահանջեն Մադրիդյան սկզբունքներից և կհամաձայնվեն դրանց վերանայմանը:

Ժարիխինի խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգային գլխավոր հարցերից մեկն է եղել: Քաղաքագետի կարծիքով՝ գագաթնաժողովի մասնակիցները հնարամտորեն խուսափել են իրենց հայտարարության մեջ Մադրիդյան սկզբունքները հիշատակելուց:

«Հայկական կողմն իր վերաբերմունքն ունի Մինսկի խմբի կողմից մշակված Մադրիդյան սկզբունքների հանդեպ: Հայաստանը ինչ-որ կետերի կողմ է, ինչ-որ կետերի՝ ոչ: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին»,- ասում է Վլադիմիր Ժարիխինը:

– Պարոն Ժարիխին, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ընթացքում արած հայտարարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանը հայտարարում է, որ փոխզիջումն իրենց համար տարածքների դիմաց Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալն է: Ի՞նչ գործընթացների հետ էր, Ձեր կարծիքով, կապված Ալիևի այս հայտարարությունը, և ի՞նչ դիրքորոշում ունի Մոսկվան այս հարցի կապակցությամբ:

– Մոսկվան մշտապես հետևել է Մադրիդյան հայտարարությանը, այսինքն՝ կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակին, որը հետագայում պիտի որոշվի հանրաքվեի միջոցով: Ադրբեջանը չի ընդունում այս սկզբունքը, իսկ Հայաստանը իր հերթին չի ընդունում այն սկզբունքը, որ կարգավորման առաջին փուլում պիտի վերադարձվեն ադրբեջանական տարածքները՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի:
– Բայց չէ՞ որ հայկական կողմը միշտ հայտարարել է, որ կողմ է փոխզիջումներին:

– Ընդհանուր առմամբ՝ այո, կողմ է, բայց ավելի կոնկրետ՝ ունի վերապահումներ, այնպես որ՝ պետք է շարունակել բանակցությունները և մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ կան Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, խոսել է ոչ միայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, այլև Միացյալ Նահանգների փոխնախագահը, որի պատճառով խիստ քննադատության է ենթարկվել Ալիևի կողմից:

– Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ ապրիլյան իրադարձություններից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել Մադրիդյան սկզբունքները, որովհետև Ադրբեջանն այս տարիներն օգտագործել է իր ժողովրդին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պատրաստելու համար: Այդ դեպքում ո՞ր սկզբունքների շուրջ պիտի շարունակվեն բանակցությունները:

– Մադրիդյան փաստաթուղթը Մինսկի խմբի համանախագահող պետությունների, ըստ էության՝ մեծ տերությունների բավական երկարատև աշխատանքի արդյունք է: Ձևակերպելով այդ սկզբունքները՝ համանախագահները որոշեցին, որ դա է հնարավոր փոխզիջումը, և եթե կողմերը չգնան այդ փոխզիջմանը, այլընտրանքը կարող է լինել հիմնախնդրի միայն ուժային լուծումը: Հետևաբար ես չեմ կարծում, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանի այդ սադրանքից հետո (նկատի ունի ապրիլյան պատերազմը-Ա. Ս.) նահանջ կանեն Մադրիդյան սկզբունքներից:

– Ադրբեջանի նախագահը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել նշված հարցազրույցում, թե՝ չի բացառվում Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Կարելի՞ է արդյոք սա համարել որոշակի ուղերձ Ռուսաստանին:

Կարելի է, բայց ամեն դեպքում Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ Ադրբեջանի անդամակցությունը դժվար թե հնարավոր լինի առանց Եվրասիական միության անդամների, այդ թվում՝ Հայաստանի համաձայնության: Ուստի սա ավելի շատ հայտարարություն է մտադրության մասին, քան անդամակցության հայտ:

– Իսկ սա որևէ կերպ կապվա՞ծ է Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, որովհետև Ադրբեջանը շատ հաճախ շահարկում է Եվրասիական միությանը անդամակցելու հարցը՝ փորձելով դրա դիմաց նպաստավոր դիրքորոշումներ կորզել Ռուսաստանից Ղարաբաղյան հարցում:

– Գիտեք, ես վերջերս եմ վերադարձել Բաքվից, նաև շատ եմ շփվում հայ գործընկերների հետ այստեղ՝ Ռուսաստանում, և իմ մաշկի վրա եմ զգում Ռուսաստանի հանդեպ սկզբունքային քննադատությունը թե՛ այս և թե՛ մյուս կողմից, ինչից եզրակացնում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումն այնտեղ է, որտեղ պետք է լիներ. դա միջնորդ պետության դիրքորոշում է, և չեմ կարծում, թե Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում