Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Իշխանությունը կորցրել է ամենակարևոր հենման կետը` անվտանգության միատարրությունը

Հայաստանում ակտիվորեն քննարկվում է` «կատարվելո՞ւ» է կառավարության նոր ծրագիրը, թե ոչ: Բոլորն իրար հարցնում են, հնչում են ամենատարբեր պատասխաններ: Ընդդիմադիր հանդես եկող ուժերը չեն հավատում իշխանական համակարգին, չեն հավատում այդ համակարգի թղթերին: Ընդ որում, ամենահետաքրքրականը նաև այն է, որ այդ չհավատացող ուժերը, որոնց ներկայացուցիչները հայտարարում են, թե կոռումպացված համակարգի ոչ մի ծրագրի չի կարելի հավատալ, նույն այդ համակարգի հետ բանակցում և համաձայնության են գալիս այլ թղթերի` մասնավորապես ընտրական օրենսդրության հարցում: Թեև, դա իհարկե լիովին համահունչ է հայաստանյան քաղաքականության ժանրի կանոններին: Իշխանական համակարգի ներկայացուցիչները բնականաբար բարձրաձայն հավատում են կառավարության ծրագրին: Սակայն կասկած չկա, որ նրանց մի մասը ոչ միայն չի հավատում, ոչ միայն համոզված է, որ այդ ծրագիրը չի իրականանա, այլ նույնիսկ գիտե` որ անձամբ ամեն ինչ անելու է դա չիրականանալու համար, քանի որ այդ փոփոխությունները հակասելու են իր շահերին:

Իրականում, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների խնդիրը կառավարության ծրագիրը չէ: Ըստ այդմ, թերևս ավելորդ են այդ ծրագրի իրատեսականության կամ իրականանալիության մասին քննարկումները: Առանցքային հարցը հետևյալն է` կառավարության առաջ կա՞ն այն խնդիրները, որոնք արտացոլված են նոր կառավարության ծրագրում: Ամեն ինչ պետք է սկսել դիտարկել հենց այդ կետից: Ինչ խնդիրներ են դրված նոր կառավարության առաջ: Իրականացվելու են այդ խնդիրները, ոչ թե նրանք, որ արտացոլված են կառավարության ծրագրում, որովհետև ծրագրում արտացոլված են հասարակության, քաղաքացիների, ոչ թե իշխանության խնդիրները: Մինչդեռ իշխանությունը լուծել է, լուծում է և լուծելու է միայն իր խնդիրները: Հասկանալու համար, թե ինչ խնդիր է դրված կառավարության առաջ, պետք է փորձենք դիտարկել, թե որոնք են իշխանության խնդիրները այժմ: Կարճաժամկետ իմաստով դա նախընտրական լարվածությունը ինչ որ քայլերի միջոցով թուլացնելն է, իսկ դա չի ենթադրում համակարգային քայլեր` դա ենթադրում է արագ էֆեկտով և քարոզչահենք քայլեր: Երկարաժամկետ իմաստով Հայաստանի իշխանությունը թերևս ինքն էլ չգիտե իր խնդիրը, որովհետև այդ իշխանությունը ներկայումս մեծապես կախված է արտաքին զարգացումներից: Դա երկու տասնամյակի քաղաքականության հետևանքն է, երբ Հայաստանի սուբյեկտությունը չեզոքացված է համակարգային, ոչ միայն արտաքին քաղաքական իմաստով:

Հայաստանի իշխող համակարգը դադարել է մեկ սուբյեկտ լինելուց, այն բաժանվել է մի քանի փոքր սուբյեկտների, որոնք այլևս ունակ չեն ամբողջական արձագանք տալ արտաքին մարտահրավերներին: Տեղի է ունեցել այն, որ Հայաստանի համակարգի արտաքին արձագանքման կարողությունը մասնատվել, թուլացել է, բաժանվել փոքր մասերի, իսկ դրան զուգահեռ էլ արտաքին վտանգները, արտաքին մարտահրավերները ավելի մեծացել են ձնագնդի էֆեկտով: Այս իրավիճակում, Հայաստանի իշխանական համակարգն անզոր է երկարաժամկետ ռազմավարական խնդիրներ ձևակերպել, քանի որ չի տիրապետում ուժգնացած արտաքին մարտահրավերներին, արտաքին գործընթացներին: Դիցուք, Հայաստանի իշխանական համակարգը անկարող է գնալ Ռուսաստանի կայսերական նկրտումների դեմ, բայց միաժամանակ վստահ չէ, չգիտե, թե ինչ է սպասում Ռուսաստանի կայսերական իշխանությանը, քանի որ այն ևս հայտնվել է բավական ծանր վիճակում: Ըստ այդմ, պարզ չէ ինչ անել, ինչ կլինի Ռուսաստանի հետ վաղը: Մյուս կողմից՝ ինչ կպայմանավորվեն Արևմուտքն ու Ռուսաստանը, կամ Ռուսաստանում ում հետ և ինչ կպայմանավորվի Արևմուտքը: Ռուսաստանի վարքն ինչպես կփոխվի տարածաշրջանի, կամ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ: Հայաստանի իշխանության համար այդ ամենը նաև օբյեկտիվորեն անհասանելի է, բայց քանի որ չկա նաև ներքին ինքնաբավություն, ակնհայտ է դառնում, որ չկա ռազմավարական պլանավորման կարողություն: Ցանկությունը գուցե մեծ է, բայց չկա կարողություն: Բոլորը լուծում են ընդամենը սեփական անվտանգության հարց: Այսինքն, Հայաստանի իշխող համակարգում անգամ անվտանգության հարցը ներկայումս միատար չէ, անգամ անվտանգության խնդիրը միասնական չէ: Այդ պայմաններում գտնվող իշխանական համակարգը չի կարող գործել ծրագրով: Իսկ ծրագիր կարող է կոչվել այն, ինչը գոնե ունի միջնաժամկետ հաշվարկ:

Իշխանությունը, որը չունի ռազմավարական պլանավորման կարողություն և կորցրել է անգամ անվտանգության խնդրում միասնական հենակետը, չի կարող ունենալ կառավարության ծրագիր, կառավարության առաջ չի կարող դնել այն խնդիրները, որոնք արտացոլված են ծրագրում: Պարզապես, ծրագիր է, ներկայացվում է, որովհետև կարգն է այդպիսին, հնարավոր չէ չներկայացնել: Այլապես, կառավարությունն ու դրա ղեկավարն ամենից լավն են պատկերացնում, որ Հայաստանի իշխող համակարգը ներկայումս այն վիճակում չէ, որ կարողանա որևէ ծրագիր իրականացնել, այն էլ տնտեսական ծրագիր: Կառավարության առաջ դրված խնդիրը պարզապես համակարգն ինչ որ կերպ պահելն է, կողմնակի հենասյուների համար ռեսուրսներ գտնելը, որովհետև ներքին կոնստրուկցիան այլևս սպառել է իրեն:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում