Հոկտեմբերի 19-ին ՍԴՀԿ Հայաստանի վարչության գրասենյակում տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համատեղ ժողով, որի ընթացքում քննարկվել են ներքին քաղաքական և առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:
Կողմերը որոշել են ստեղծել միջկուսակցական հանձնախումբ՝ առաջիկայում միասնական միջոցառումեր իրականացնելու և քաղաքական երկխոսությունը շարունակելու համար: