Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ներկա Հայաստան էլ չկա՞

Սերժ Սարգսյանն այսօր հանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախագահական մրցանակները, որ արդեն ավանդական իրադարձություն է Հայաստանում: Հանձնելով մրցանակները՝ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել տեղեկատվական աշխարհի և դրանում Հայաստանի տեղի ու դերի մասին՝ հայտարարելով, որ վաղվա Հայաստանն անխուսափելիորեն լինելու է տեղեկատվական աշխարհի մաս, և նոր սերունդը պատրաստ է դրան:

Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե այսօրվա, այլ վաղվա Հայաստանի իշխանությունն է: Միգուցե նրա քաղաքական ծրագրերը հենց այդ մտադրությունն ու տրամաբանությունն էլ ունեն, բայց Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հրապարակային ելույթներից հետո մի պարզ հարց է առաջանում՝ իսկ այսօրվա՞ Հայաստանը, այսօրվա, ներկա Հայաստան էլ չկա՞: Իսկ հնարավոր չէ՞ պատասխանատվություն ստանձնել ներկա Հայաստանի համար, ավելի շատ խոսել ներկա Հայաստանի տեղի, դերի, իրավիճակի մասին՝ թե՛ երկրի ներքին շրջանակների, թե՛ արտաքին հարցերի առումով:

Վաղը կերտվում է ներկայում, սակայն Հայաստանի իշխանությունը ներկան է թաքցնում վաղվա մեջ: Այն ներկան, որը Հայաստանի բնակչության մեծ մասին հասցրել է ոչ թե տեղեկատվական աշխարհ, այլ «ռուսական աշխարհ», որտեղ Հայաստանից հեռացած հարյուր հազարավոր մարդիկ օրվա հաց են փնտրում՝ նաև այստեղ մնացած իրենց հարազատներին պահելու համար:

«Ռուսական աշխարհից» այդ համակողմանի կախվածության մեջ գտնվող Հայաստանը, այդ կախվածությունը խորացնող քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները չեն կարող խոսել տեղեկատվական աշխարհում Հայաստանի վաղվա դերի մասին, որովհետև տեղեկատվական և «ռուսական աշխարհները» միանգամայն տարբեր, միմյանց տրամագծորեն հակասող բաներ են: Անհամատեղելի են այն պարզ պատճառով, որ տեղեկատվությունը՝ ազատ տեղեկատվությունը, որ տեղեկատվական աշխարհի առաջընթացի հիմնասյուներից է, «ռուսական աշխարհում» ըստ էության դիտարկվում է որպես սպառնալիք:

Չի կարող ներկա Հայաստանը խրվել «ռուսական աշխարհի» տեղեկատվական ճահճում, բայց վաղվա Հայաստանը հանկարծ դառնա տեղեկատվական աշխարհի մաս: Իսկ ներկայումս Հայաստանն այդ ճահճում է բոլոր առումներով և ընդ որում՝ նաև արձանագրվող միտումներով: Հայաստանի ներկայիս իշխանությունը պետությունը տեղեկատվական աշխարհ է տանում խոսքով, իսկ գործով պետությունը էլ ավելի է մղում «ռուսական աշխարհի» խորքը:

Մինչդեռ Հայաստանի զարգացումն ու անվտանգությունն իսկապես տեղեկատվական աշխարհում է, ազատ տեղեկատվական միջավայրում, որը Հայաստանի ունեցած մարդկային ներուժի գեներացման միակ պարարտ միջավայրն է: Բայց դա չպետք է լինի ելույթների վաղվա օրը, այլ պետք է լինի գործերի այսօրը, ներկան: Հայաստանն ապագա ունենալու համար պետք է նախ փրկի իր ներկան այդ ճահճից:

Հայաստանը պետք է այսօր զբաղեցնի իր տեղը համաշխարհային գործընթացներում՝ հատկապես, եթե դրանք այդպես արագ են զարգանում, ինչպես արդարացիորեն մատնանշում է Սարգսյանը: Բայց այդ արագությունն առավել ևս ստիպում է Հայաստանի իշխանությանը խոսել այսօրով, ներկայով, ոչ թե վաղվա օրով: Այլապես այսպիսի ներկայի ամեն մի շարունակվող օրը Հայաստանի մի օր է խլում Հայաստանի ապագայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում