Թաիլանդում հաքերներին հաջողվել է կոտրել ճապոնական Sony ընկերությանը պատկանող So-net ինտերնետ մատակարարի կայքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է Sony-ի ռեսուրսների վրա:
Հաքերներին հաջողվել է Sony-ի բաժանորդներից գողանալ 1.2 հազար դոլար: Հաղորդվում է, որ հնարավոր է նրանք գողացած լինեն նաև անձնական տվյալներ: Մասնագետները նշում են, որ հերթական հարձակումը հնարավոր դարձավ այն պատճառով, որ ճապոնական ընկերությանը չէր հաջողվել վերջնականապես վերացնել նախկին հարձակումների պատճառները:
Հիշեցնենք, որ ամենախոշոր հարձակումը տեղի էր ունեցել PlayStation Network կայքի վրա, որի հետևանքով միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները վտանգվել էին և հնարավոր է` անցել են հաքերների ձեռքը: