Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչպե՞ս է պարզվելու դիտավորությամբ, թե՞ անզգուշությամբ է արված սուտ մատնությունը. պարզաբանում է Դավիթ Հարությունյանը

Ինչպե՞ս է պարզվելու դիտավորությամբ, թե՞ անզգուշությամբ է արված սուտ մատնությունը. պարզաբանում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը. «Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է՝ որ դեպքում է դիտավորություն, որ դեպքում՝ անզգուշություն: Խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որն ամրագրված է հենց օրենսգրքում»:

Հարցին, որ եթե քաղաքացին չի տիրապետում Քրեական օրենսգրքին, պե՞տք է պատասխանատվության ենթարկվի անզգուշությամբ արված սուտ մատնության համար, դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Քրեական օրենսգրքում նկարագրված հանցակազմերը ենթադրում են, որ անգամ եթե քաղաքացին չի տիրապետում այդ հանցակազմի էությանը, բայց կատարում է հանցագործություն, ապա նա պատժվում է:

Պետք  է ասեմ, որ չկա որևէ ոչ տրամաբանական հանցակազմ, տվյալ դեպքում, խոսքը վերաբերում է սուտ հայտարարությանը, երբ անձն իրականում գնացել  քվեարկել է, իսկ ինչ-որ մեկը կողքից ասել է, որ նա չի մասնակցել քվեարկության: Եթե մի քիչ կոպտացնեմ հարցադրումը՝ ես վկայում եմ, որ այդ անձը չի մասնակցել քվեարկությանը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ դեպքում քաղաքացիները կվախենան պատասխանատվության ենթարկվելուց և գուցեև  չբարձաձայնեն տեղեկությունը, որին տիրապետում են, Հարությունյանը պատասխանեց. «Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր գիտելիքը ճիշտ է, ուրեմն ճիշտ է, որ մի քանի անգամ մտածի: Եթե մեկից լսել է, որ այն մարդն այստեղ չէ ու հավանաբար չի քվեարկել, իսկապես ճիշտ չէ, որ հայտարարություն անի: Եթե գիտի, որ օրինակ՝ եղբայրն այդ պահին գտնվում է ՌԴ-ում եւ չի կարող մասնակցել քվեարկության, ինչի՞ց պետք է մտահոգ լինի, որ հանկարծ եղբայրը կհայտնվի՞ Երևանում»:

Նման հայտարարությունների համար, ըստ Դ. Հարությունյանի, պատասխանատվություն է պահանջվում, որովհետև հետևանքը  շատ լուրջ է. «Այդ հայտարարության արդյունքներով անկախ նրանից ճիշտ է, թե սխալ, հնարավոր է 48 ժամվա ընթացքում հանձնաժողովը չկարողանա մինչև վերջ ստուգել և ստիպված պետք է այն ընդունի որպես ճշմարտություն, ինչի արդյունքում կարող է երկրում անվավեր ճանաչվել ընտրությունները: Հաշվի առնելով, թե ինչ հետևանք կարող է ունենալ հայտարարությունը, հայտարարություն տվողը պետք է խուսափի սուտ տեղեկություններ հայտնելուց»:

Մարամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում