Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

5-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողով․ «Ինտելեկտի գործակից. ընդհանուր (IQ), թե՞ հուզական (EQ) »

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Կասկադ Քնսալթընթս ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-18-ը Աղվերանում կայացավ 5-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որն այս տարի անդրադարձավ գործնական աշխարհում մարդկային կապիտալի ուսումնասիրման ոլորտում ամենաուշագրավ թեմաներից մեկին՝ Ինտելեկտի գործակից.  ընդհանուր, թե՞ հուզական (IQ vs EQ):

Գնահատելով այս միջոցառման  կարևորությունը ՄՌ ոլորտի կայացման և զարգացման գործում՝ այս տարի ևս համաժողովին աջակցում էր Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերությունը (GIZ GmbH) Գերմանիայի միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»  ծրագրի շրջանակներում:

Այս տարվա համաժողովի հատուկ հյուրն էր աշխարհի 3 խոշորագույն քոուչինգ դպրոցներից մեկի՝ Էրիքսըն Քոուչինգ Ինթերնեյշնըլ ընկերության հիմնադիր Մերիլին Էթկինսոնը, որի մշակած մի շարք քուչինգ մոդելներ հաջողությամբ ներդրվել և կիրառվում են  աշխարհի բազմաթիվ կազմակերպություններում: «Անչափ ուրախ եմ՝ ներկա գտնվելու այս համաժողովին: Հաճելի է տեսնել լսարանի աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը:  Ինձ ուղղված հարցերից կարող եմ ենթադրել, որ այստեղ հավաքված են իրենց գործին նվիրված մասնագետներ, որոնք նաև հետաքքրված են՝ բացահայտելու նոր մոտեցումներ և մեթոդներ: Վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների աճին», -ասաց Մերիլին Էթկինսոնը:

«Թվով 5-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որն ամեն տարի կազմակերպվում է Կասկադ Քնսալթընթս ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով դարձել է ոլորտի գլխավոր և ամենասպասված իրադարձությունը տարածաշրջանում։ Սա փաստում է այն մասին, որ համաժողովի գաղափարը, ձևափաչը և ընտրված թեմաները սիրվել և կարևորվել են շուկայում: Հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք կյանքի կոչել կարևոր նախաձեռնություններ՝ մասնավորապես Հայաստանում ՄՌ մասնագիտության սերտիֆիկացումը ըստ միջազգային ստանդարտների  (HRCI, մասնավորապես՝ PHRi կամ SPHRi),  քոուչինգի ներկայացումը և Միջազգային Քոուչինգ Ֆեդերացիայի (ICF) հավաստագրման ճանապարհի հարթումը մասնագիտական համայնքի համար,  մշտապես առաջարկել ենք առավել արդի և կիրառական ՄՌ գործիքներ՝ դրանով իսկ  խրախուսելով մարդկային կապիտալի շարունակական զարգացման մշակույթը», – ասաց Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ և Կասկադ Քնսալթընթս ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը:

«ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համագործակցության արդյունքում զբոսաշրջության, սննդի և խմիչքի, տեքստիլի, ՏՏ և այլ ոլորտների ձեռնարկությունների  ղեկավարներն ու ՄՌ մասնագետները հնարավորություն են ունենում տեղեկանալ ՄՌ ոլորտի առաջատար տեխնիկաներին, ծանոթանալ և գործնական կապեր հաստատել ոլորտի առաջատար և եզակի մասնագետների հետ, զարգացնել գործնական կարողություններ, որոնք հետո ներդնում են իրենց կազմակերպություններում` ի նպաստ մարդկային ռեսուրսների կատարողականի բարելավմանը և ընկերությունների արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը»,-նշեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի Հայաստանի թիմի ղեկավար  Վիլհելմ Հյուգոն:

«Կասկադ Քնսալթընթս ընկերությունը, ՄՌ կառավարման ոլորտի բարձրորակ նորարարական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն լինելով,  5 տարի անընդմեջ խթանում է ՄՌ ինդուստրիայի ժամանակակից տենդենցների տարածումը տարածաշրջանում: Այս տարվա թեման առանձնահատուկ է իր կարևորությամբ և խորությամբ.  հուզական ինտելեկտի հարցը ողջ աշխարհում գործարար միջավայրի ուշադրության կենտրոնում է», – նշեց Կասկադ Քնսալթընթս ընկերության կառավարման գործընկեր Արմինե Հայրապետյանը:

«Մեր համագործակցությունը Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Կասկադ Քնսալթընթս ընկերության հետ  նպատակ ունի ուժեղացնել ՄՌ մենեջերների գործառույթը և նրանց ռազմավարական դերը կազմակերպություններում, զարգացնել ընկերության ղեկավարի և ՄՌ գործառույթի միջև սերտ համագործակցությունը՝  ճիշտ մարդկանց ընտրելու, նրանց որակները և որակավորումները տնտեսապես առավել արդյունավետ միջոցներով զարգացնելու, յուրաքանչյուր աշխատողի արդյունքները կազմակերպության նպատակների հետ կապելու հարցերում»,-ընդգծեց  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ GmbH) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Գայանե Սերոբյանը:

Համաժողովին ներկա էին 140-ից ավելի պատվիրակներ՝ ՄՌ մասնագետներ և փորձագետներ, ընկերությունների ղեկավարներ և ոլորտով հետաքրքրվող անձիք ավելի քան 90 տեղական և միջազգային կազմակերպություններից:

9fbe8aecaed7cd2725d4985e569fafd09e5e7e80913459399cpimgpsh_fullsize_distr

865270fb9ff8a23ec4e5b063aced8009abada18ab186c0c186pimgpsh_fullsize_distr

006269bfb503ce2015efeffcf8802b549050ed6c177de92ad4pimgpsh_fullsize_distr

9550f4f2206588ee3035d4af77cbc4bfb3f6479227ff1fc25fpimgpsh_fullsize_distr

96e59f623ac80946b191b85e441c94ea0095b9ea55376249b1pimgpsh_fullsize_distr

3deda2713e0dff6ec881d596c3d5af62a937ec4b5e4e614805pimgpsh_fullsize_distr

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում