Ընդդիմությունը և իշխանությունը ընդհանուր հայտարարի եկան «Ընտրական օրենսգրքով» ընտրախախտումների դեպքերի մասին քրեական պատասխանատվության սահմանելու հարցի շուրջ:
ՀԿԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հինգ քաղաքական խմբակցությունների բանակցությունների արդյունքում մենք եկանք համաձայնության, որ հարկավոր է տարանջատում կատարել դիտավորյալ կատարված և անփութորեն կատարված գործողությունների միջև, պատիժը կլինի տուգանքից մինչև ազատազրկում: Այդ տարանջատումը կատարվեց»:
Մանրամասները՝ տեսանյութում: