Ազգային ժողովի հինգ խմբակցությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի խնդրահարույց դրույթի` ուրիշի փոխարեն քվեարկելու մասին կեղծ հաղորդում տալը քրեականացնելու շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Սուտ հայտարարությունը պետք է տարբերակվի դիտավորությամբ արվածից և հանցավոր անփութությամբ արվածից: Հասկանալի է, որ, եթե դիտավորությամբ է արված, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն 2-5 տարի, իսկ եթե անփութությամբ է, նախատեսվում է տուգանք` մինչև 800 հազար դրամ կամ մինչև 2 տարի ազատազրկում: Այսինքն` իմաստն այն է, որ անփութության համար, անգամ հանցավոր անփութության, մարդիկ կարող են գոնե տուգանքով ազատվել: Չի կարելի հանցավոր անփութությանը նույն կերպ վերաբերվել, ինչ դիտավորությանը»,- մանրամասնեց Լ. Զուրաբյանը:
Լ. Զուրաբյանը նշեց, որ ամեն դեպքում մարդը հանցավոր անփութության համար պետք է պատիժ սահմանվի, բայց իրենք կարողացել են հասել նրան, որ ազատազրկում չլինի:
Մանրամասները՝ տեսանյութում: