Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Կառավարության գործող իրական ծրագիրը

Նոր կառավարության ծրագիրը, անկասկած, հիանալի մտադրությունների ոչ պակաս հիանալի շարադրանք է: Մի բան, որ Հայաստանում այլևս նորություն չէ վաղուց: Ընդհանրապես, միգուցե հնչի տարօրինակ, զարմանալի, սակայն Հայաստանում կառավարության ծրագրի անհրաժեշտություն, ըստ էության, չկա էլ՝ համենայնդեպս, հաշվի առնելով առկա իրողությունները:

Բանն այն է, որ Հայաստանում առկա համակարգային, արատավոր խնդիրները, դրանց շատ կոնկրետ դրսևորումները, օրինակները արդեն իսկ ծրագիր են յուրաքանչյուր կառավարության համար: Մինչ գեղեցիկ նպատակներ շարադրելը՝ Հայաստանում կան շատ ավելի պարզ նպատակներ՝ հաղթահարել կոռուպցիան, պայքարել մենաշնորհների դեմ, ապահովել արդարադատություն, սեփականության իրավունքի պաշտպանություն, ազատ մրցակցություն, բռնել պետական գանձարանի գողերի ձեռքը, նաև այն մարդկանց, որոնք պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացրել են տարբեր բիզնես-ոլորտներ և այլն: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այդ ամենի տակ հասկանում է մի պարզ բան՝ ապահովել Հայաստանում Սահմանադրության և օրենքների իրականացումը:

Ահա այս իմաստով Հայաստանում առկա խնդիրները ինքնին արդեն ծրագիր են ցանկացած կառավարության համար, և Հայաստանի կառավարություններից պահանջվում է ոչ թե հանրությանն ասել, թե ինչ են անելու, այլ թե ինչպես են անելու և ինչ ժամանակում: Մինչդեռ հերթական կառավարությունն էլ կարծես թե չի ներկայացնում հենց այդ ծրագիրը կամ, ավելի ճիշտ, չի ներկայացնում, թե ինչպես է իրականացնելու պարզապես հայաստանյան իրականության թելադրած ծրագիրը, ինչպես է պայքարելու մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, որ կան այսօր, որ Հայաստանը ուժասպառ են անում այսօր, ոչ թե վաղն են անելու, որ Հայաստանը ժամանակից զրկում են այսօր, ոչ թե վաղն են զրկելու:

Որևէ կասկած չկա, որ ցանկացած գործ պետք է արվի տեսլականով, հեռանկարով, առաքելության զգացումով, վերջապես՝ երազանքով: Եվ այս առումով ոչ մի կասկած չկա, որ ցանկացած կառավարություն պետք է ներկայացնի ռազմավարական հեռանկարների իր տեսլականները, ներկայացնի պետության ապագայի վերաբերյալ իր պատկերացումները: Սակայն դրանք կշիռ են ստանում միմիայն ներկայի ծրագրերի իրականացման ձևերը մատնանշելու դեպքում, այդ ծրագիրն իրականացնելու դեպքում: Այդպիսով գեղեցիկ հեռանկարները հավաստիություն կարող են ստանալ, երբ հանրությունը հստակ ստանա տգեղ ներկայի գնահատականները՝ շատ կոնկրետ գնահատականները և այն հաղթահարելու քայլերը: Հակառակ դեպքում կառավարությունների կողմից ներկայացվող ծրագրերը, ըստ էության, հանդիսանում են Հայաստանում առկա առանցքային ծրագրի կամ, այսպես ասած, ցանկացած կառավարության հակածրագրի կամա թե ակամա նենգափոխումը կամ քողարկումը: Դրա մասին են վկայում մինչ այս եղած ծրագրերի ճակատագրերը:

Կառավարության նոր ներկայացվող ծրագիրն էլ իր ճակատագրով չի կարող տարբերվել նախորդներից՝ անկախ նրանից, թե ինչպես են տարբերվում նախորդներից մարդիկ, որ ներկայացնում են այդ ծրագրերը:

Մոտ երկու տասնամյակ գրվել ու հաստատվել է մի ծրագիր, որը գործում է մինչ այժմ: Մինչև չչեղարկվի այդ ծրագիրը, որևէ նոր ծրագիր շանս չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում