Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծում առկա խնդրահարույց դրույթում հստակեցումներ կլինեն: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում ԸՕ-ում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:«Մենք այս քննարկմանը նաև մասնագետների ենք հրավիրել, շատ հետաքրքիր քննարկում եղավ: Եղել են մասնագետների առաջարկները՝ կապված խնդրահարույց կետերի հետ, դրանք կքննարկվեն և որոշում կկայացվի: Այդ դրույթի ձևակերպման հետ կապված կլինեն փոփոխություններ»,- նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը խորհրդարանում կանցկացվի առաջիկա ժամերի ընթացքում, իսկ եթե չհասցնեն քննարկումն ավարտել, հարցի քննարկումը կարող է տեղափոխվել քառօրյա նիստերի օրակարգ: «Բայց հիմա հարցը տեղափոխելու քննարկումներ չեն գնում: Մենք տրամադրված ենք այսօր ավարտել քննարկումները»,- եզրափակեց Բաղդասարյանը: