Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «2015թ. դեկտեմբերի երկուսին Մոսկվայում ստորագրված ՀՀ՝ «ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը կարևորեց քննարկվող համաձայնագիրը:
«Հայաստանում դեղերը խմում ես ու սկսում ես հիվանդանալ»,- նկատեց Մհեր Շահգելդյանը և հետաքրքրվեց, թե այս համաձայնագրով ինչպիսի՞ փոփոխություններ կկատարվեն ՀՀ-ում կեղծ դեղերի դեմ պայքարում:
Մանրամասները՝ տեսանյութում: