Նավթի համաշխարհային գներն առաջիկա հինգ տարիներին չեն գերազանցի 60 դոլարի շեմը՝ մեկ բարելի դիմաց։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմանդրամի զեկույցը՝ Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրների էկոնոմիկայի վերաբերյալ։
Զեկույցում նշվում է, որ 2017թ․ մեկ բարել նավթի միջին արժեքը 43 դոլարից կաճի մինչև 53 դոլար։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ ներկայում նկատվող նավթի գների աճի շնորհիվ Մերձավոր Արևելքի երկրները, որոնք արտահանում են «սև ոսկի», կունենան բյուջեի ավելի քիչ դեֆիցիտ, սակայն էկոնոմիկայի աճը նախկինի պես կլինի ցածր մակարդակի վրա։
Հիմնադրամը նախկին կանխատեսման մեջ գրել էր, որ մինչև 2021թ․ մեկ բարել նավթի արժեքը չի գերազանցի 50 ԱՄՆ դոլարը։