Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ձեռք բերված համաձայնությունը տապալելու միտում կա. ԸՕ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ԱԺ արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնության կողմից միտում է նկատվում՝ տապալելու 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնագիրը. «Տապալել համաձայնագիրը, նշանակում է ստորագրված ընտրացուցակները չհրապարակել: ՀՀԿ հետ մեր քննարկումներն արդյունք չտվեցին: ԱԺ նախագահը խոստացել է, որ քննարկումները շարունակվելու են: Եթե այդ քննարկումներն էլ արդյունք չտան, ապա երկրորդ ընթերցման ժամանակ մենք դեմ ենք լինելու, այս անգամ կողմ ենք քվեարկելու»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, ասելով որ համաձայնագիրը ստորագրած հինգ ուժով այսօր քննարկում են ունեցել. «Կային մասնագիտական տարբերություններ: Կոչ եմ անում կողմ քվեարկել ու շարունակել քննարկումները»:

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իրենք ոչ թե դեմ են, այլ կա քրեական դիսպոզիցիայի խնդիր. «Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անզգույշ մեղքին: Այս դեպքում քրեական պատասխանատվություն է սահմանվում, եթե քաղաքացին դիմում է ընտրական հանձնաժողովին՝ կրկնաքվեարկության մասին նշելով, սակայն հնարավորություն չի ունեցել ճշտելու այդ փաստը: Սա անընդունելի  է քրեական իրավունքում ու պրակտիկայում: Եթե այս հարցում համաձայնության գանք, ապա բոլորին կոչ կանեմ կողմ քվեարկել»:

«Գրեթե բոլորս նույն խնդիրներն ենք առաջ քաշում: Եղել է  պայմանավորվածում, որ կողմ քվեարկենք, քանի որ կրկին փոփոխություններ կլինեն այս հոդվածում: Այդ պատճառով մենք կողմ կքվեարկենք»,- նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը :

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ բողոքարկման գործընթացին՝ նշելով, որ այս ժամանակ քաղաքացիները ընդհանրապես համարձակություն չեն ունենա դիմելու, քանի որ կարող են երկուսից երեք տարվա ազատազրկում լինի, եթե չապացուցեն իրենց ճշմարտացիությունը. «Այս դեպքում կրկնաքվեարկությունը հնարավոր չի լինի բացառել, սա լուրջ խնդիր է: Ես զարմանում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը համառորեն որևէ զիջման չի ուզում գնալ»,- նշեց Խ. Քոքոբելյանը և հավելեց, որ ինքը դեմ է քվեարկելու:

104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Մանրամասները՝ տեսանութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում