Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
-
20:45
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

Ֆրանսիայի օրենսդիր մարմինը կրկին արգելեց Հայոց ցեղասպանության ժխտումը. խճճված պատմության ոդիսականը. Սասունյան

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատները մեկ անգամ ևս օրենք ընդունեցին, քրեականացնելով Ֆրանսիայի կամ միջազգային դատարանների կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կամ այլ ցեղասպանությունների կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը, նվազեցումը կամ ծայրահեղ նվաստացումը, եթե այն ուղեկցվում է բռնության կամ ատելության հրահրմամբ: Հոկտեմբերի 14-ին, Ֆրանսիայի Սենատը 156 կողմ և 146 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նոր օրենքին՝ հետևելով խորհրդարանի հուլիսի 6-ի հաստատմանը, ձայների 305-157 հարաբերակցությամբ: Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից այն ստորագրելուց հետո, ինչը նա խոստացել է անել:

Այժմ հարցն այն է, թե արդյոք Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն կտա օրինագծին, թե այն կհամարի հակասահմանադրական, ինչպես դա արեց 2012 թվականին, պնդելով, որ այն խախտում է խոսքի ազատությունը: Ահա այս խճճված պատմության ոդիսականը.

Ֆրանսիայի խորհրդարանը առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1998 թ. մայիսի 29-ին, որին հաջորդել է Սենատի կողմից ընդունումը 2000 թ. նոյեմբերի 7-ին: Սակայն, երկու քվեարկությունների միջև ընտրություններ տեղի ունենալու պատճառով, խորհրդարանը ստիպված էր այն երկրորդ անգամ հաստատել 2001 թ. հունվարի 18-ին՝ հայտարարելով, որ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»: 2001 թ. հունվարի 29-ին, վարչապետ Լիոնել Ժոսպենը և նախագահ Ժակ Շիրակը ստորագրեցին օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքը: Դրան ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը հետ կանչեց իր դեսպանին Փարիզից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆրանսիական լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչներ և որոշ թուրքեր Ֆրանսիայում և նրանց խամաճիկները շարունակում էին ժխտել Հայոց ցեղասպանությունը, ֆրանսահայ համայնքը ձգտեց պատասխանատվության ենթարկել ժխտողականներին, ինչպես դա արվում էր հրեական Հոլոքոստի դեպքում: Ֆրանսահայերը պահանջեցին օրենքով հավասար պաշտպանություն՝ իրավացիորեն պնդելով, որ չպետք է լինի որևէ խտրականություն ցեղասպանության զոհերի միջև…

Տասը տարվա քարոզչական աշխատանքից հետո, ֆրանսահայերը և նրանց աջակիցները վերջապես հաջողության հասան. 2011 թ. դեկտեմբերի 22-ին խորհրդարանը ընդունեց մի օրինագիծ, որով սահմանվում էր մեկ տարվա բանտարկություն և 50 հազար դոլար տուգանք բոլոր նրանց համար, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանությունը: Սենատն իր հավանությունը տվեց 2012 թ. հունվարի 23-ին: Թուրքիան ևս մեկ անգամ հետ կանչեց իր դեսպանին Փարիզից…

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012 թ. փետրվարի 28-ին որոշեց, որ առաջարկվող օրինագիծը հակասահմանադրական է, քանի որ խախտում է խոսքի ազատությունը: Խորհրդի որոշումը խիստ սկանդալային էր: Նրա 11 անդամներից մի քանիսը շահերի լուրջ բախում ունեին, քանի որ նրանց ընտանիքները գործարար կապեր ունեին Թուրքիայի հետ կամ դեմ էին արտահայտվել այս օրինագծին իրենց օրեսդրական գործունեության տարիներին… Ամենազարմանալին այն էր, որ խորհրդի անդամներից մեկը թուրքական վերլուծական կենտրոններից մեկի՝ Բոսֆորի ինստիտուտի ղեկավարներից էր, որը քարոզչություն էր ծավալում հենց այս օրենքի դեմ… Ֆրանսիական մի թերթի կողմից այս ապօրինի և անբարոյական կապերի բացահայտումից հետո, խորհրդի երկու անդամները ինքնաբացարկ հայտնեցին այս դատից:

Ներկայիս Սահմանադրական խորհուրդը բաղկացած է 10 անդամներից. երեքը 2012 թ. խորհրդի կազմից մնացածներն են, որոնք մերժել էին համանման նախկին օրենքը: Բարեբախտաբար, նոր անդամներից մի քանիսն ավելի լավ են տրամադրված առաջարկվող օրենսդրության նկատմամբ:

Ավելի կարևոր՝ նոր ընդունված օրենքը, որը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները և ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին, ապահովելու համար, որ նոր տեքստը համապատասխանի խոսքի ազատության իրավունքին:

Չնայած խոսքի ազատությունը ամենացանկալի իրավունքն է բոլոր ժողովրդավարական երկրներում, կան մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք պետք է նկատի առնվեն.

1) Խոսքի ազատությունը ավելի բացարձակ արժեք է Միացյալ Նահանգներում, քան Եվրոպայում, որտեղ այդ իրավունքը սահմանափակող բազմաթիվ օրենքներ կան: Նույնիսկ ԱՄՆ-ում, որոշ սահմանափակումներ կան ցանկացածն ասելու կամ գրելու վրա, ինչպիսիք են վիրավորանքի և զրպարտության օրենքները:

2) Այն երկրներում, որտեղ հրեական Հոլոքոստի ժխտումն արգելված է, պետք է արգելվի նաև մյուս բոլոր ցեղասպանությունների ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Ո՛չ մի երկակի ստանդարտ ցեղասպանության զոհերի միջև…

3) Քանի որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ունի, ապա պետք է լինի նաև պատիժ դրա խախտման համար, ինչպես մնացած բոլոր օրենքների դեպքում…

4) Հակաժխտողական օրենքները կկանխեն Թուրքիայի կողմից իր ժխտողական քաղաքականության արտահանումը այլ երկրներ:

5) Ժողովրդավարական Ֆրանսիայում այժմ Հայոց ցեղասպանության մասին ստելը հակաօրինական է, մինչդեռ բռնապետական Թուրքիայում՝ դրա մասին ճշմարտությունն ասելը…

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում