Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Apple ընկերությունը հետաքննում է թայվանական Foxconn ընկերության Չինաստանում գտնվող գործարանի պայթյունի հանգամանքները, որտեղ արտադրվում են Apple-ի iPad պլանշետային համակարգիչները:
Xinhua լրատվական գործակալության հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել Hongfujin Precision Electronics գործարանում, որը գտնվում է Չինաստանի Սիչուան նահանգում: Նախնական տվյալներով, զոհվել է 2 մարդ, ևս 16-ը վիրավորվել են:
Հաղորդվում է, որ Չինաստանի գործարանն ամենակարևորն է Foxconn-ի համար, որը համարվում է էլեկտրոնային սարքավորումների համար պահեստամասերի ամենագլխավոր մատակարարներից մեկը: Գործարանն աշխատում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Apple-ը, Nokia-ն, Sony-ն, HP-ն և այլն: