Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

Նավը խորտակվում է, կռիվը մակույկի համար է

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է իր ծրագիրն ու այն ուղարկել Ազգային ժողով, որտեղ վաղը այն պետք է սկսի քննարկվել լիագումար նիստում և գործնականում կասկած չկա, որ կառավարության ծրագիրը կընդունվի: Չընդունելն ըստ էության ներկայումս չի բխում որևէ մեկի շահերից, որովհետև դա կնշանակի ստանձնել պատասխանատվություն իրավիճակի համար: Ընդունելով կառավարության ծրագիրը, իրավիճակի համար պատասխանատվությունը բոլորը թողնում են Կարեն Կարապետյանի և նրա կառավարության ուսերին: Իսկ քանի որ ոչ ոք չգիտե, թե ինչ կարող է լինել ապագայում և ինչ է սպասվում ներքին ու արտաքին զարգացումներում, բայց բոլորը լավ գիտեն, որ իրավիճակը թե ներսում, թե դրսում բարդ է, ոչ ոք չի ցանկանա «քավության» միանգամայն պատրաստի «նոխազի» պարագայում հարվածը վերցնել իր վրա: Կարեն Կարապետյանը կառավարության ծրագրի ընդունումից հետո հայտարարել է, որ իր կարծիքով ձևակերպել են բավականին հետաքրքիր ծանրաձող, որը վերցնելու համար պետք է կենտրոնացնեն բոլոր ուժերը: Բայց ինչ է նշանակում բոլոր ուժերը: Սա մի հարց է, որը առ այսօր չունի հստակ պատասխան:

Ավելին, այսօր այդ հարցն առավել քան երբևէ չունի հստակ պատասխան: Պարզ չէ, օրինակ բոլոր ուժերի մեջ մտնո՞ւմ է արդյոք Հովիկ Աբրահամյանն իր իշխանական ամբողջ սեգմենտով, իր տնօրինած ռեսուրսներով, որոնք ամենևին քիչ չեն Հայաստանում, ունեն տնտեսական մեծ տեսակարար կշիռ: Թե՞ Հովիկ Աբրահամյանը կոնկրետ իր ուժերը բացարձակապես չի կենտրոնացնելու և սպասելու է հակառակին՝ թե ինչպես է Կարեն Կարապետյանը «ծանրաձողը» գցելու ոտքին: Եթե Կարեն Կարապետյանը բոլոր ուժերը կենտրոնացնել ասելով նկատի ունի լոկ իր շրջանակում եղած ռեսուրսը, ապա այստեղ էլ հարց է առաջ գալիս, թե ինչ է անելու Կարապետյանը այդ շրջանակից դուրս եղած ռեսուրսի հետ: Իսկ այդ ռեսուրսը անկասկած հակադիր է լինելու Կարապետյանի շրջանակին, որովհետև ցանկացած, անգամ կոսմետիկ փոփոխություն ստատուս-քվոյի և նրա շահառուների համար առաջացնում է մտավախություններ, կասկածներ, և ըստ այդմ առաջ բերում ինքնապաշտպանական վարքագիծ: Այնպես որ, ոչ մի կասկած չկա, որ Հայաստանում իշխանական համակարգը առաջիկա ամիսներին անցնելու է խորը ինքնապաշտպանական հոգեբանության, կամ ինչպես մարզական մեկնաբաններն են սիրում կրկնել, կամ ինչպես հենց Կարեն Կարապետյանն է մարզական բառապաշարով ձևակերպել կառավարության ծրագիրն ու առաջիկա զարգացումը, այս դեպքում էլ իշխանական ամբողջ համակարգը ըստ էության սկսելու է առաջիկա ամիսներին խաղալ երկրորդ համարով: Իսկ Կարեն Կարապետյանը ոչ միայն ծանրաձողը պետք է բարձրացնի, այլ ձողը գլխավերևում պահած կամ պահելու համար պետք է խաղա առաջին համարով: Իսկ ինչպես հայտնի է, այսպես ասած քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը:

Կարեն Կարապետյանը պետք է խաղ կառուցի, իսկ իշխանական համակարգը պետք է փորձի քանդել այդ խաղն ու պահել ստատուս-քվոն: Ընդ որում, այդ իրավիճակը առավել սուր է լինելու խորհրդարանական ընտրություններից հետո, որովհետև մինչև այդ Կարեն Կարապետյանի մեծ տապալումով շահագրգռությունը մեծ չի լինի, քանի որ նրա հաջողությունից է կախված, թե ինչպիսի հասարակական մթնոլորտ կլինի խորհրդարանական ընտրություններում: Եվ այստեղ, եթե Կարապետյանը չկարողանա արձանագրել նկատելի արդյունք, որն իսկապես լրջագույն փոփոխություն կապահովի հասարակական մթնոլորտում, ապա ընտրություններից հետո նրա համար առավել դժվար է լինելու ոչ միայն այն առումով, որ ՀՀԿ-ն այլևս վերարտադրության խնդիրը կարող է լուծած լինել և ավելի անկաշկանդ լինել ստատուս-քվոյի պահպանման հարցում: Բանն այն է, որ եթե Կարապետյանը չհաջողի այնպես, որ հանգեցնի հասարակական տրամադրությունների էական փոփոխության, գործնականում բան փոխի երկրում՝ բան փոխի հասարակության համար շոշափելիորեն, ապա նշանակում է, որ ՀՀԿ-ի ընտրական արդյունքները ստանալու հարցում կրկին գործի են դրվելու հին ու փորձված ռեսուրսները, այլ կերպ ասած քրեական, թաղային հեղինակությունները, օլիգարխները, նրանց ենթակա զանազան սուբյեկտները: Իսկ դա նշանակում է, որ եթե ընտրությունների արդյունքը մնա նրանց ուսերին, ընտրություններից հետո նրանք առավել ագրեսիվ պահանջելու են իրենց գործի վարձը: Կպահանջեն իհարկե Սերժ Սարգսյանից, բայց վճարողը անկասկած լինելու է Կարեն Կարապետյանը:

Այսպիսով, բոլոր ուժերը կենտրոնացնելը անկասկած չի ստացվելու, չի ստացվելու ով էլ որ փորձի դա: Հայաստանի իշխանական համակարգում բոլոր ուժերը ապակենտրոնացած են իրենց կամքից անկախ, պարզապես բնազդով, որովհետև զգում են նավի խորտակումը: Ընդ որում, նավը Հայաստանը չէ, նավը Ռուսաստանն է՝ համակարգի գլխավոր հովանավորը: Հայաստանը մակույկն է, այսինքն այն Հայաստանը, որը նրանց կառավարման հետևանքն է: Երբ բոլորը մեծ նավի վրա են, մակույկում տեղի համար կռիվ չկա: Երբ նավը խորտակվում է, այդժամ է պարզ դառնում, որ մակույկի տեղը խիստ քիչ է բոլորի համար և անխուսափելի է, որ շատերը չմնան դրսում: Ներկայումս Հայաստանում ընթանում է մեծ կռիվ մակույկում տեղի համար, հետևաբար ուժերը ոչ միայն չեն կենտրոնանալու, այլ ուղղակի հակադրվելու են: Ծանրաձողը իրականում կառավարության ծրագիրը չէ: Ծանրաձողը այդ իրականությունն է, ծանրաձողը Հայաստանի իշխանական համակարգում առկա ճգնաժամն է և Կարեն Կարապետյանն իրականում շատ ավելի ընդգրկուն բեռի տակ է, քան կարող է նրան թվալ առաջին հայացքից: Ընդ որում, նաև առաջին հայացքից է միայն թվում, թե այդ բեռը հնարավոր է թեթևացնել հանրության հանդեպ տեղեկատվական մեկուսացման քաղաքականություն վարելու միջոցով: Որովհետև եթե կա մեկը, որ կարող է օգնել Կարապետյանին կրել այդ բեռը՝ եթե նա իսկապես ցանկանում է դա, ապա դա հասարակությունն է:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում