ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 285 ԼՏ 23 պ/հ աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և մոտ 4 մետր թեքվել դեպի հարակից հողամաս:
Ավտոմեքենայի ուղևոր՝ 1970 թ. ծնված Գ. Գ.-ն տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: