Այսօր Երևանի Վարչական դատարանը մերժեց «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հայցն ընդդեմ հոկտեմբերի 2-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման։
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այս որոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև ՄԻԵԴ։
«Ըստ էության կանխատեսում էինք նման որոշում, սակայն միևնույն ժամանակ սպասելիքներ կային, որ դատարանը ավագանու և գյումրեցիների համար ընդունելի և արդարացի վճիռ կկայացներ։ Ընտրական հարցերով հանձնաժողովը 2011թ. Ընտրական օրենսգրքով պետք է հղումներ կատարեր և որոշումն իրականացներ, սակայն դրա փոխարեն առաջնորդվել է 2016թ.-ին ընդունված Ընտրական օրենսգրքով, և, ըստ էության, դա էլ է օրենքի խախտում, քանի որ 2016թ.-ին ընդունված օրենքն ուժի մեջ է մտնում 2017թ.-ին»,- շեշտեց Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով նաև, որ սրանով իրենց բողոքարկման գործընթացն ավարտված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում: