Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

2017թ. ճակատամարտը լինելու է մաֆիոզ ազդեցությունների տակ. Լևոն Զուրաբյան

ԱԺ արտահերթ նիստում ԸՕ քննարկման ժամանակ իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավեր Լևոն Զուրաբյանը նշեց, որ այս պահին փորձում են կյանքի կոչել մի համաձայնագիր, որը կայացել է իշխանության-ընդդիմության-ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ. «Սա, ինչ ուզում եք ասեք, նախադեպը չունի նորանկախ ՀՀ պատմության մեջ: Սա էական առաջընթաց է ազատ, արդար ընտրություններ ունենալու ճանապարհին»:

Զուրաբյանի խոսքով՝ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնագրի դերը հասկանալու համար պետք է հասկանալ ՀՀ-ում ձևավորված արատավոր երևույթը. «ՀՀ-ում ժողովուրդը իրականում այսօր իշխանություն չի ձևավորում, օտարված է սեփական պետության կողմից: Այսօր իշխանափոխություն ընտրությունների միջոցով անհնարին է: Սա է ամենամեծ խնդիրը, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտությունը, հարևան պետությունների կողմից շրջափակված լինելը: Եթե լուծվի ազատ, արդար ընտրությունների հարցը, հենց այդ պահից սկսած կդադարի արտագաղթը: ՀՀ-ում մինչ օրս հնարավոր չէր ընտրությունների միջոցով իշխանափոխությունը. իշխանությունն ուներ կես միլիոն ձայների կեղծման ոսկե պաշար: ՀՀ-ում կա 1,3 միլիոն ընտրող, սակայն իշխանությունը շարունակում է պահել երկու միլիոնանոց ցուցակը, որը ներառում է երկրից դուսր գտնվողների, բացականերին, մահացածներին: Դա է պատճառը, որ մինչ օրս ստորագրված ընտրացուցակները որպես պետական գաղտնիք էին պահպանվում: Առաջարկված փոփոխությունների մեխը հենց սա է՝ դրանք կսքանավորվեն ու կհրապարակվեն ԿԸՀ կայքում»:

«2017թ. ԱԺ առաջիկա ընտրություններին շվարած ընտրակեղծարարների դուխը բարձրացնելու համար իշխանությունները հաստատեցին ԿԸՀ վարկաբեկված կազմը, և Գյումրիում, Վանաձորում անցկացրեցին ընտրակաշառքների բաժանման և ընտրակեղծարարության զինավարժություններ: Համաձայնագրի կիրառումը ՀՀ-ում դուռ է բացում իշխանափոխություն իրականացնելու ու լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար»,- նշեց. Լ. Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ 2017թ. սպասվող ընտրական ճակատամարտը լինելու է հետևյալի շուրջ՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ընտրությունները վերածեն մաֆիոզ, կլանային, տեղական ազդեցությունների տակ գտնվող ու կենցաղային բնույթ ունեցող ընտրությունների. «Գաղափարախոսական ընդդիմության գործը պետք է լինի՝ վերածել իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի, ինչպես դա տեղի ունեցավ 2015թ. հանրաքվեի ժամանակ: Պայքարը կրելու է անհավասար բնույթ, սակայն իշխանությունը զրկված է լինելու իր վերջնական հաղթանակը ապահովելու ոսկե պաշարի իր երաշխիքից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում