Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կառավարության ծրագրի ձախողումը կլինի ամբողջ երկրի ձախողումը. Արմեն Ռուստամյան

Կառավարության ծրագիրը գրեթե ամբողջությամբ արտացոլում է ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության հուշագրի բոլոր դրույթները. Ծրագրում կան հստակ նպատակներ և թիրախներ: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենք հանդիպում են ունեցել վարչապետի հետ և ծանոթացել կառավարության ծրագրին:  «Մենք այսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ»,-ասաց պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի՝ կառավարության ծրագիրը պետք է արտացոլեր ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի դրույթները: «Գրեթե 90 տոկոսով, եթե ոչ ավելի, հուշագրի բոլոր դրույթներն արտացոլված են կառավարության ծրագրում»,- շեշտեց դաշնակցական պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ մտահոգություններ ունեն կամ ի՞նչ դիտարկումներ են արել հանդիպման ժամանակ, Ռուստամյանն արձագանքեց. «Մեր քննարկման ուղղությունը եղել է այն, որ հուշագրին  համապատասխանի կառավարության այս ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին համապատասխանի, հակաճգնաժամային բնույթի քայլեր իրականացվեն: Իրականությունը հենց այդպիսին է, և այդ գնահատականով էլ վարչապետը ստանձնել է այս պաշտոնը»:

Պատգամավորի խոսքով` կառավարության ծրագիրը կարճաժամկետ չէ: «Ծրագրի ժամկետները տարբեր են՝ կախված տարբեր խնդիրներից: Ծրագիրը չի կաշկանդվել նրանով, որ կառավարությունը մինչև ապրիլ է գործելու: Վարչապետը դրանով չի կաշկանդվել: Չի կարելի միայն վեց ամսվա համար բան գրել և ասել` այսքանն է, ես սրանով պետք է սահմանափակվեմ: Ի վերջո, իրավահաջորդ կլինի, ուստի վարչապետի դիրքորոշումը ճիշտ է»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ կառավարության ծրագրի ձախողումը կլինի ամբողջ երկրի ձախողումը: Ըստ նրա՝ կառավարության այս ծրագիրը շատ բաներով է տարբերվում մյուս ծրագրերից: «Նախ` նրանով, որ արտացոլում է մեր հուշագրի դրույթները, հետո շատ բաներ են կոնկրետացված, կան կոնկրետ նպատակներ և թիրախներ, կոնկրետ ժամկետներ»,- եզրափակեց պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում