Նման հանրահաշիվ ընդհանրապես բնության մեջ չի եղել: Ուզում եք այնպիսի թվաբանություն ասեմ, որ 2 մանդատը դառնա 18 մադատ, մենք սրան դեմ ենք, սա անթույլատրելի է, բնության օրենքներին դեմ է: Այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստում, որտեղ շարունակվում է քննարկվել Ընտրական օրենսգիրքը, ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով քաղաքապետի ընտրություններում մեկ քաղաքական ուժի ստացած ձայները բոնուսային կարգով մյուսին տալուն:
Պատգամավորի դիտարկմամբ՝ ընտրությունների հետ կապված դրսում նոր բրենդ է ձևավորվել՝ «արմյանսկի կարուսել»:
Մանրամասները՝ տեսանյութում: