Thursday, 18 04 2024
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել

Դրանից հետո Սերժ Սարգսյանը հերթ չի տա ՀՀԿ-ին

Մամուլում մանրամասներ են հրապարակվում նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից, որի ընթացքում քննարկվել է կառավարության նոր ծրագիրը, որն էլ պետք է ներկայացվի խորհրդարանի հաստատմանը:

Դատելով մամուլ սպրդած տեղեկություններից՝ ծրագրի քննարկումը անցել է ներքին բավականին լարված և նյարդային մթնոլորտում, կամ դրսևորվել է արդեն իսկ եղած նյարդային մթնոլորտը, որ ՀՀԿ-ում առաջացել է Հովիկ Աբրահամյանի հեռացումից և Կարեն Կարապետյանի նշանակումից հետո:

Դրվագներից մեկում, որ հրապարակվել է մամուլում, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ կառավարության լիազորության մեջ չի մտնում գազի գնի իջեցումը, երբ Կարապետյանն ասել է, որ ունեն նման մտադրություն: Հետաքրքրական է, օրինակ, որ երբ գազի գնի իջեցման մասին Մեդվեդևին նամակ էր գրել Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ականները կարծես թե որևէ դիտողություն չեն ունեցել այդ առիթով: Կարեն Կարապետյանը Վարդան Այվազյանին հիշեցրել է, որ ինքը գիտի կառավարության լիազորությունները:

ՀՀԿ-ում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ակնառու են դառնալու Կարեն Կարապետյանի հետ հակադրությունները, եթե նա սկսի իսկապես աշխատել: Ընդ որում, այդ հակադրությունները կարող են լինել նաև նրա աշխատանքի ինդիկատոր. եթե հակադրություններ կան, ուրեմն աշխատանք կա, եթե հակադրություն չկա, ուրեմն չկա աշխատանք:

Այստեղ, իհարկե, առանցքային է դառնում Սերժ Սարգսյանի դերը: Այսինքն՝ հարցն այն է, թե ինչ դիրքորոշում է ունենալու Սարգսյանը ՀՀԿ-ականների և վարչապետի հակադրության հարցում: Նա պահելու է ՀՀԿ-ի՞ն, Կարապետյանի՞ն, թե՞ «ոսկե միջինը» կամ այլ կերպ ասած՝ իր մանևրի հնարավորությունը:

Սերժ Սարգսյանը մոտավորապես տասը տարի նախագահում է՝ հենց իշխանական կամ ներիշխանական հակադրությունների վրա խաղալով, հաճախ հենց ինքն էլ գեներացնելով այդ հակադրությունները: Եվ ձևավորվել է կարծես թե բավականին ուշագրավ մի հաջորդականություն: Սարգսյանը նախ նշանակեց, այսպես ասած, իր վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին, հետո նրան զոհաբերեց ՀՀԿ մեծամասնությանը: ՀՀԿ մեծամասնությունը նշանակեց իր վարչապետին՝ Հովիկ Աբրահամյանին, բայց հետո Աբրահամյանը զոհաբերվեց, այսինքն՝ զոհաբերեց ՀՀԿ-ն: Հիմա կրկին Սերժ Սարգսյանը նշանակել է իր վարչապետին, այսինքն՝ ըստ էության եկել է Սարգսյանի զոհաբերության ժամանակը:

Այդպես Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հաջորդական զոհաբերություններով ըստ էության պահպանում են իրենց մշտական իշխանությունը: Ընդ որում՝ զոհերն էլ, ինչպես երևում է, ընդամենը կարճ ժամանակով են նեղսրտում:

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին մասնակցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նեղացել ու հեռացել էր Դուբայ: Աբրահամյանը վերադարձել է՝ երևի թե հասկանալով, որ զոհաբերություններն արվում են հանուն բոլորի և հստակ հերթականությամբ, և մոտենում է Սերժ Սարգսյանի հերթը: Ընդ որում՝ շատ հավանական է, որ Սարգսյանը այդ հերթականությունը հաշվարկել է այնպես, որ երբ գա 2018 թվականին իր պաշտոնը թողնելու ժամանակը, լինի զոհաբերության ՀՀԿ-ի հերթը, և ՀՀԿ-ն այդ պաշտոնը «զոհաբերի» Սերժ Սարգսյանին:

Այդտեղ արդեն Սարգսյանն ըստ երևույթին ամեն ինչ կանի շղթան ընդհատելու և ՀՀԿ-ին այլևս հերթ չտալու համար:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում