Մաշտոցի պուրակի քննարկմանն այսօր ներկա էր «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա իր խոսքում նշեց, որ, ցավոք սրտի, երկարատև պայքարի ընթացքում մեզ չհաջողվեց անել այնպես, որ մենք չունենանք օլիգարխիկ պետություն: Նա նաև ասաց, որ բացի տրանսպորտի ուղեվարձի թանկացումից, երկրում առկա են բազմաթիվ այլ խնդիրներ՝ կապված բնության, պատմամշակութային արժեքների պահպանության հետ:
Կարինե Դանիելյանը հավելեց, որ 88 թվականից սկսած՝ անհամաձայնություն ունի Վազգեն Մանուկյանի հետ, ով ինչ-որ ժամանակ եղել ընդդիմության առաջնորդ, բայց չի հայտնվել ժողովրդի մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: