Արարատի մարզի Նոր կյանք գյուղի «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Ամիրյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ գյուղապետը որոշել է իրեն և մանկապարտեզի աշխատակազմին հեռացնել աշխատանքից: Նրա խոսքով՝ քաղաքական հայացքների տարբերությունն է պատճառը:
Ք. Ամիրյանը նշեց, որ գյուղապետն ասել է. «Դու հակառակ թիմից ես, ես բոլորին մաքրելու եմ, և՛ գյուղապետարանում, և՛ մանկապարտեզում ոչ ոքի չեմ թողնելու: Դուք հակառակ թիմից եք, ես իմ ծրագրերն ունեմ, իմ թիմն է գալու աշխատելու»:
Մանկապարտեզի տնօրենը նշեց, որ գյուղապետն իր սանն է եղել, և ինքը սիրով կաշխատի նրա հետ և խոստացել է հաջորդ ընտրություններին սատարել նրան, սական, նրա խոսքով, գյուղապետը համաձայն չէ:
Ք. Ամիրյանը դիմել է մարզպետին, դիմելու է նաև վարչապետին և ՄԻՊ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: