Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Լ. Տեր Պետրոսյանի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանին սպառնում է նոր աղետ՝ դեֆոլտ:
Մ. Մելքումյանի խոսքով՝ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ՝ աղքատության մակարդակը չի իջնում, կենսամակարդակը չի բարձրանում, արտագաղթը շարունակվում է, սակայն դեֆոլտ չի սպասվում:
«Ընդհանրապես դեֆոլտին նախորդում է սեկվեստրը, բայց դա էլ չկա Հայաստանում: Սա նշանակում է, որ այդ առումով մենք խնդիր չունենք:
Այլ խնդիր է, որ մեր պետական պարտքը սպասարկելու համար մեզ պետք է մեկ միլիարդ դոլար, բայց այդ դեպքում պետությունը փոխառություններ է վերցնում: Մենք վերջին մեկ տարում 1,2 մլրդ դոլար վարկ ենք ներգրավել, դրանք ներդրվում են տնտեսության մեջ, որպեսզի հետ գան՝ լուծելու նախադեֆոլտային խնդիրները: Հենց որ վարկունակ չլինենք, այդ ժամանակ խնդիր կառաջանա»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: