Շաքարը օգտակար է, եթե օգտագործվի չափավոր: Ֆիթնեսի և առողջ սնվելու ամերիկյան փորձագետը բացատրել է, թե ինչպես հասկանալ, որ շատ եք օգտագործում քաղցր:
Շաքարից լիովին հրաժարվել հնարավոր չէ, սակայն հնարավոր է կրճատել դրա օգտագործումը, հայտնում է newsyou.info-ն:
Տրամադրության փոփոխություն
Այդ մթերքը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ապա այն կտրուկ ընկնում է, ինչը ազդում է տրամադրության վրա: Դրանից հետո նորից քաղցր ուտելու ցանկություն է առաջանում, և այդ պրոցեսը կրկնվում է:
Քաշի ավելացում
Շաքարի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման:
Խնդիրներ մաշկի հետ
Շաքարի չափից ավելի օգտագործման նշան է նաև մաշկի չորությունը:
Հաճախակի հիվանդություններ
Ավելորդ շաքարը թուլացնում է իմունիտետը: Եթե հաճախ եք հիվանդանում մրսածությունից, ապա ժամանակն է վերանայելու օրաբաժինը՝ դրանում ընդգրկելով ավելի շատ մրգեր և բանջարեղեն:
Փոխվում է համային զգայունությունը
Շաքարը փոխում է համային զգայունությունը: Համային ռեցեպտորները սովորում են քաղցրին, այդ պատճառով օրգանիզմը ժամանակի հետ սկսում է ավելի ու ավելի շատ քաղցր պահանջել: