«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով նախկինում է խաղում էր «Բարսելոնա»-ում, աջակցության խոսքեր է հայտնել կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենին` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության թիմերի հանդիպումից առաջ:
«Դարպասապահի գիծը յուրահատուկ է: Մենք շատ քննադատություններ ենք լսում և էլի հազարավոր բաներ, որոնք դժվար է դրական անվանել: Մարկը պետք է հանգիստ լինի և հավատա իր աշխատանքին:
Դարպասապահներին միշտ քննադատելու են: Բայց դա չի փոքրացնում մեր նշանակությունը թիմերի համար: Կարծում եմ Մարկը բավականաչափ ուժեղ է` ճնշումները հաղթահարելու համար:
Իհարկե, «Բարսելոնա»-ն կձգտի հաղթել ցանկացած գնով: Նրանք խաղում են տանը` սեփական տրիբունաների աջակցության ներքո: Բայց դա չպետք է խանգարի մեզ լավ ֆուտբոլ ցուցադրել և դրական արդյունքի հասնել»,- ասել է Բրավոն: