Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը նշել է, որ թիմը չի ցուցադրում այն խաղը, որն ակնկալում են տեսնել երկրպագուները:
««Բավարիա»-ն արդեն վաղուց այնտեղ չէ, որտեղ ցանկանում է: Սակայն մենք քննարկել ենք մեր սխալներն ու կշտկենք դրանք»,- Bild-ը մեջբերում է Հյումելսի խոսքերը:
Հիշեցնենք՝ Բունդեսլիգայի նախորդ տուրում «Բավարիա»-ն ոչ-ոքի է խաղացել «Քյոլն»-ի հետ, այնուհետև 2:2 հաշվով է ավարտել «Այնտրախտ»-ի դեմ հանդիպումը:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում գերմանական գրանդը արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է Մադրիդի «Ատլետիկո»-ին:
Ներկայումս մյունխենցիները 17 միավորով գլխավորում են Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը: