«Ինտեր»-ի ավագ Մաուրո Իկարդին հարձակման է ենթարկվել միլանյան ակումբի երկրպագուների կողմից:
«Կալյարի»-ի դեմ պարտությունից հետո շուրջ 40 երկրպագու պաստառ են փաքցրել Իկարդիի տան մոտ:
«Մենք այստեղ ենք: Երբ ժամանեն արգենտինացի ընկերներդ, կտեղեկացնես մեզ: Թե՞ դու վախկոտ ես»,- գրված է եղել պաստառի վրա:
Բացի այդ երկրպագուները գրոհել են ֆուտբոլիստի ավտոմեքենան, երբ նա տուն է վերադարձել: «Ինտեր»-ի երկրպագունրը հեռացել են միայն այն ժամանակ, երբ Իկարդիի թիկնապահը՝ զինված ատրճանակով դուրս է եկել տանից: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Հիշեցնենք՝ արգենտինացի ֆուտբոլիստի և երկրպագուների միջև կոնֆլիկտ է ծագել՝ ինքնակենսագրությունում գրված միջադեպի պատճառով:
Երկրպագուները պահանջել են զրկել Իկարդիին ավագի թևկապից՝ հայտարարելով, որ հարձակվողը ստել է: «Ինտեր»-ի ղեկավարությունը կուսումնասիրի ստեղծված իրավիճակն առաջիկա օրերին: