Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր ցուցաբերում են բացասական դինամիկա՝ կապված ԱՄՆ-ում հորատող սարքերի թվաքանակի մեծացման մասին ամերիկյան Baker Hughes նավթագազային սերվիսային ընկերության հրապարակած տվյալների, ինչպես նաև համաշխարհային արժույթների հանդեպ դոլարի փոխարժեքի ամրապնդման հետ:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 51.9 դոլար: WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 50.21 դոլար:
Baker Hughes-ի տվյալներով՝ հոկտեմբերի 14-ին ավարտված աշխատանքային շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում հորատող սարքերի թիվն աճել է 15 միավորով կամ 2.9 տոկոսով՝ մինչև 539 միավոր: