«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է իր սաների ցուցադրած խաղից:
«Հիանալի է, որբ պահեստայինների թվում ունես ֆուտբոլիստներ, ովքեր կարող են բարձրակարգ խաղ ցուցադրել: Դա հաջողության բանալիներից մեկն է: Լավ է, որ Ռաֆինյան և այլ ֆուտբոլիստներ կարող են խաղալ տարբեր դիրքերում: Դա կարևոր է թիմի համար:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա բոլորը տեսան, որ նրան քիչ ժամանակ էր հարկավոր` բարձրակարգ խաղ ցուցադրելու համար: Մեսսին արագ վերականգնեց լավագույն մարզավիճակը»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: