Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն դժգոհ է «Այնտրախտ»-ի դեմ հանդիպմանը մյունխենցիների ցուցադրած խաղից:
«Արդարացումներ լինել չեն կարող: Պետք է փոխել վերաբերմունքը գործին: «Բավարիա»-ն չի կարող այդպես խաղալ: Դա, պարզապես, անթույլատրելի է:
Ֆուտբոլիստները պետք է այլ տրամադրվածությամբ դուրս գան խաղադաշտ: Պետք է հասկանալ, որ Բունդեսլիգայում չկան թիմեր, որոնք անմիջապես կկախեն սպտակ դրոշները»,- Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը: