Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը ծրագրում է թողարկել նոր սմարթֆոն՝ iPhone 7 mini, որը վաճառքում կհայտնվի 2017 թվականի սկզբին:
Ընկերությունում հայտարարել են, որ նորույթը կլինի գոյություն ունեցող iPhone SE մոդելից ավելի լավը՝ համանման էկրանով: Ուստի ժամանակի ընթացքում այն դուրս կմղի իր 4 դյույմանոց էկրանով նախորդին:
Սակայն նոր սմարթֆոնը կունենա ավելի քիչ հնարավորություններ՝ համեմատած ավելի մեծ չափեր ունեցող սարքերի հետ: Օրինակ՝ iPhone 7 mini-ի տեսախցիկի հզորությունը կկազմի 5 և ոչ թե 7 մեգապիքսել: Բացի այդ, այն չի ունենա 3D Touch գործառույթ: