«Միլան»-ի ղեկավարությունը բանակցել է Լոնդոնի «Չելսի»-ի կիսպաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասի հետ:
Իտալական ակումբի տնօրեններ Մարկո Ֆասոնեն և Մասիմիլիանո Միրաբելին Լոնդոն են ժամանել` Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:
Հիշեցնենք` լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ցանկանում օգտվել Ֆաբրեգասի ծառայություններից: