«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին այլևս տեղ չի գտնում թիմի մարզչական շտաբի ծրագրերում: Sunday Mirror-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը մտադիր են փոխարինող գտնել Ռունիին:
«Յունայթեդ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը կլինի Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Անտուան Գրիզմանը, ով կոչված կլինի փոխարինել անգլիացուն:
Ընդ որում, ակումբը նախատեսում է հրաժարվել Ռունիի ծառայություններից` ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք` Գրիզմանը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից: