Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին ստիպված չի լինի երկար ժամանակով դուրս մնալ շարքից:
Իտալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուդինեզե»-ի հետ խաղին նախորդած մարզման ընթացքում Կիելինին վնասել էր ձախ ազդրը, սակայն հետագայում պարզ է դարձել, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ:
Նշվում է, որ Կիելինին կարող է մասնակցել հոկտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լիոն»-ի հետ հանդիպմանը: