Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է իր՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:
«Դեռևս ադապտացիոն շրջանում եմ: Հարմարվում եմ թիմին, նոր մարտավարությանը: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Սա լուրջ մարտահրավեր է ինձ համար:
Հաճույք չեմ ստանում իմ տրանսֆերային արժեքից: Աշխատում եմ ընդհանրապես չմտածել այդ մասին:
Ամենակարևորն ինձ համար իմ թիմն է և մեր միասնական հաջողությունները», – ասել է Պոգբան: