Իտալական «Միլան»-ի ավագ Մաուրո Իկարդին կզրկվի ավագի թևկապից: Այս մասին հայտարարել է անձամբ «Ինտեր»-ի փոխնախագահ Խավիեր Զանետին:
Նման որոշման պատճառը «Ինտեր»-ի երկրպագուների մեղադրանքներ են Իկարդիի հասցեին, ով իր ինքնակենսագրականում մի շարք ստեր է հորինել կապված երկրպագուների հետ:
«Մեզ համար կարևոր են երկրպագուների տեսակետները: Մենք կքննարկենք այս հարցը: «Ինտեր»-ը չի կարող ունենալ ավագ, ով նման կերպ կվարվի թիմի երկրպագուների հետ», – հայտարարել է Զանետին: