Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Թբիլիսում կայացած միջազգային մրցաշարում:
Վիգեն Խաչատրյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգթափերի վարժությունում, իսկ օղակների վարժությունում լավագույնը Վահագն Դավթյանն է եղել: Նույն վարժությունում երկրորդ տեղում երիտասարդ Արթուր Ավետիսյանն է եղել: