Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հարձակվող Տեո Ուոլկոտի մրցելույթների մասին:
«Ուոլկոտը «Սուոնսի»-ի հետ խաղում կարող էր նաև հեթ-տրիկ ձևակերպել, կամ նույնիսկ պոկեր: Նա ուներ բազմաթիվ գոլային հնարավորություններ, սակայն օգտագործեց միայն երկուսը:
Իհարկե, Ուոլկոտն այս մրցաշրջանում ավելի վստահ է գործում: Նրա ակտիվում արդեն իսկ կա 7 խփած գնդակ», – ասել է Վենգերը:
Նշենք, որ «Արսենալ»-ը հաղթանակի է հասել «Սուոնսի»-ի նկատմամբ 3:2 հաշվով: